Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Ես հայերենով, մեր ախպերը հնդկերենով հիշեցինք ավինյանի հորն ու անցավորներին, իրար sorry ասելով հելանք մեր գործերին

Ես հայերենով, մեր ախպերը հնդկերենով հիշեցինք ավինյանի հորն ու անցավորներին, իրար sorry ասելով հելանք մեր գործերին
03.08.2025 | 16:16

Նոր Դավթաշենի սիթիի մոտի Թել-Սելի տերմինալի մոտ մի հնդիկ մոտեցավ, թե բա՝ կօգնե՞ս ավտոբուսի 2 տոմս առնեմ: Ասեցի՝ իհարկե:

Ձևը, քանակը ընտրեցինք, համարը գրեցինք, մեր ախպերը 100-100 դրամով կոպեկը գցեց, մյուս 100-ն էլ 50 դրամներով ու դե պարզվեց 50 դրամանոց չի ընդունում, ուրիշ էլ չուներ: Մոտս էլ 200 դրամանոց էր: Ասի ոչինչ, լավ, սա քցեմ, շուտ էտ տղու տոմսը տանք, էս արևի տակ չխաշվեմ: 200 քցեցինք, մանր 100 դրամը փոխանցեցինք իր հեռախոսին, սպասում ենք QR-ը տա, էն էլ չկա, չտվեց:

Հիմա էս շոգին կանգնել, զանգում եմ դրանց կենտրոն, որ ասեմ հայ-հնդկական բարեկամությունը վտանգում եք, էտ QR-ը տվեք, գնանք: Էն էլ ռոբոտը երկար-բարակ պատմում ա, թե ինչ անվտանգ ա TelCell-ով վճարում անելը, բայց այդպես էլ ազատ օպերատոր չգտնվեց, որ մեր խնդրին լուծում տա:

Հետո հիշեցի, որ օգոստոսի 1-ից էտ QR թղթային տոմսերը հանել են, մենակ քարտով կարաս վճարես: Տոմսը հանել են, բայց տերմինալը դեռ տոմս ա «վաճառում»... Ռեկետը էլ ո՞նց ա լինում:

Ես հայերենով, մեր ախպերը հնդկերենով հիշեցինք ավինյանի հորն ու անցավորներին, իրար sorry ասելով հելանք մեր գործերին:

ավինյան, էտ 300 դրամը իմ ու մեր հնդիկ ախպոր կողմից ի սրտե ուղարկում ենք հորդ ավտոյի զարյադկի ֆոնդին:

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5094

Մեկնաբանություններ